ՄԵՐ ՄԱՍԻՆ

Vacharvume.am-ը անվճար հայտարարությունների կայք է Հայաստանում, որի միջոցով կարող եք վաճառել անշարժ գույք՝ բնակարան, հողատարածք, ավտոմեքենա, տեխնիկա և ցանկացած ապրանք։

Ինչպե՞ս ավելացնել ապրանք vacharvume.am կայքում

1

Մուտք գործե՛ք vacharvume.am կայք: Լրացրե՛ք Ձեր տվյալները, իսկ եթե դեռ գրանցված չեք, ապա սեղմե՛ք գրանցվել կոճակը, կամ մուտք գործե՛ք առաջարկվող սոցցանցերի միջոցով (Facebook, Google և այլն)։

2

Ապրանք ավելացնելու համար սեղմե՛ք վերևի աջ անկյունում գտնվող «վաճառել» կոճակը։

3

Առաջարկվող ցանկից ընտրե՛ք բաժինը, օրինակ՝ տրանսպորտ, տեսակը` մարդատար, մակնիշը` Mercedes Benz, մոդելը` W 222:

Լրացրե՛ք պահանջվող դաշտերը և ավելացրե՛ք ապրանքի նկարները (նկարի պահանջվող ֆորմատներն են JPG, PNG: Պահանջվող դաշտերը լրացնելուց հետո սեղմե՛ք «դիտում» կոճակը:

Նկարը ավելացնելուց ուշադրություն դարձրեք որակին, քանի որ նկարի որակը նպաստում է ապրանքի դիտումների քանակին):

«Դիտում» կոճակը սեղմելուց հետո, հայտարարությունը հաստատելու համար սեղմե՛ք «ավելացնել» կոճակը, փոփոխություններ կատարելու համար սեղմե՛ք «փոփոխել» կոճակը, իսկ եթե չեք ցանկանում ավելացնել տվյալ հայտարարությունը, ապա սեղմե՛ք «դադարեցնել» կոճակը։

4

Ձեր ավելացրած հայտարարությունները կարող եք տեսնել «իմ էջը» բաժնում։

Կարող եք փոփոխել ձեր հայտարարությունը` սեղմելով «խմբագրել» կոճակը, իսկ եթե ուզում եք այն ջնջել` սեղմեք «հեռացնել» կոճակը: Ցանկացած ավելացրած հայտարարություն վավեր է մինչև 27 օր, ցանկության դեպքում կարող եք հայտարարությունը երկարացնել` սեղմելով «երկարացնել» կոճակը, կամ չեղարկել այն, ինչպես նաև հայտարարությունը կարող եք դարձնել «տուրբո վաճառք» կամ «շտապ», որը կհայտնվի կայքի գլխավոր էջում։ Իմանալ ավելին։

5

Ձեր անձնական տվյալները կարող եք տեսնել «կարգավորումներ» բաժնում, անհրաժեշտության դեպքում կարող եք փոփոխել դրանք։ vacharvume.am կայքում կարող եք հանդես գալ ինչպես անհատ, այնպես էլ` որպես կազմակերպություն` պարզապես ընտրելով կազմակերպության տեսակը, անհատ կամ կազմակերպություն: